2021-08-04 18:40
Լրատվական գործակալություններ
Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար
ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար: Այս մասին News.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Վահան Հունանյանը 2018-2020-ին եղել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, ապա խորհրդականը: