ՀՀ վարչապետը Թեհրանում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան։ Տեղեկությունը հայտնում է iribnews.ir-ը:

Նախատեսված է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի հետ, այնուհետև վարչապետը կմասնակցի Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը:

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 18–ին։

Պայքարը ծավալվել էր Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսիի, երկու այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Գազիզադե Հաշեմիի, ինչպես նաև բարեփոխիչ և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:

Նախագահական ընտրություններում Էբրահիմ Ռայիսիին կողմ է քվեարկել ընտրողների ավելի քան 62 տոկոսը՝ 28,6 միլիոնից 17,8 միլիոնը, տեղեկացնում է Sputnik Armenia: