2021-08-05 19:02
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինները համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
Նախիջևանում անցկացվել են ադրբեջանական և թուրքական հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, խոսքն այսպես կոչված մարտավարական-հատուկ վարժանքների մասին է, որոնք անցկացվել են «Նախիջևանի կայազորի զորքերի համակարգման պլանի համաձայն 2021 ուսումնական տարվա համար»:
Զորավարժությունների սցենարը պայմանական թշնամու` դիվերսիոն խմբին չեզոքացումն է: Նախիջևանի զորավարժությունները Կարսի զորավարժությունների շարունակությունն են դարձել, տեղեկացնում է News.am-ը: