Արցախի փրկարարները կամավորականի աճյուն են հայտնաբերել

Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia։