Սերժ Սարգսյանի դատական գործով նիստը հետաձգվեց

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին։

Մեղադրող Արսեն Մարտիրոսյանը դատական նիստի ընթացքում ներկայացրեց նոր տվյալներ` ԱԱԾ–ի ու ՀՔԾ–ի կողմից հարցաքննությունների վերաբերյալ։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը 10 րոպե ընդմիջում խնդրեց` տվյալներին ծանոթանալու համար, դրանից հետո էլ միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, թե փաստաթղթեր են հրապարակվում, որոնք կապված են թվերի հետ և լրացուցիչ հետազոտման անհրաժեշտություն ունեն: Դատարանը համաձայնեց` հետաձգել նիստը, տեղեկացնում է Sputnik Armenia։