Բաքուն հայտարարել է օկուպացված Շուշիում «Զանգեզուրի միջանցքի» երկրորդ ճանապարհի կառուցման մասին
Ադրբեջանը հայտարարել է օկուպացված Շուշի քաղաքում երկրորդ ճանապարհի շինարարության մասին, տեղեկացնում է News.am-ը։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Շուշիում երկրորդ ճանապարհի կառուցման մասին տեղեկացրել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության ճանապարհների շահագործման և նորոգման գլխավոր վարչության պետի տեղակալ Հիդայաթ Ռուստամովը։
Նրա խոսքով՝ շինարարությունը կավարտվի 2024թ.։ I տեխնիկական կարգի ավտոճանապարհը կսկսվի М-6 ավտոճանապարհի 157-րդ կիլոմետրից՝ Հաջիղաբուլ-Հորադիզ-Աղբենդ-Զանգեզուր։ Երկարությունը կլինի 81,6 կիլոմետր, տարբեր տեղամասերում այն կունենա երթևեկության չորս և վեց գիծ։ Ռուստամովը նշել է, որ կամուրջների և թունելների շինարարության շնորհիվ ճանապարհին կապահովվի գերարագ ռեժիմ։
Միաժամանակ Ռուստամովը հայտարարել է Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենդ տեղամասի շինարարության մասին «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» ադրբեջանական մասում, որը կապահովի ելք դեպի Նախիջևան։ Ավտոմայրուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024թ. (երկարությունը՝ 123,8 կիլոմետր, երթևեկության 4-6 գիծ)։