2021-08-09 16:11
Լրատվական գործակալություններ
Ընդունելի չէ. իշխող խմբակցության պատգամավորը` Տավուշի անկլավների հանձնման մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ Տավուշում առկա անկլավների` Ադրբեջանին հանձնելու մասին տարածված լուրերին։
«Ես ընդունելի չեմ համարում որևէ տարածքի հանձնումը Ադրբեջանին։ Եվ ՀՀ–ն պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նման իրավիճակներ չստեղծվեն»,– ասաց Խաչատրյանը` պատասխանելով խնդրի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին։
Իշխանական խմբակցության ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ իր արտահայտած կարծիքը հիշյալ հարցի շուրջ համընկնում է իր ներկայացրած քաղաքական թիմի գրեթե բոլոր անդամների կարծիքներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։