2021-08-09 16:38
Լրատվական գործակալություններ
Փոխվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետն ու 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Առաքել Մարտիկյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Արայիկ Հարությունյանը։ Նա ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Նախագահի հրամանագրով՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Վահրամ Գրիգորյանը։
Հրամանագրերը ստորագրվել են վարչապետի առաջարկով, տեղեկացնում է Aysor.am-ը։