2021-08-10 16:47
Լրատվական գործակալություններ
Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով: Մրցանակը սահմանվել է «Իմ Ադրբեջան» միջազգային ամսագրի կողմից, տեղեկացնում է News.am-ը:
Լուկաշենկոյի շքանշանը շնորհվել է «Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ եղբայրական և բարեկամական վերաբերմունքի և Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում հատկապես մեծ ծառայությունների համար»:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի հատուկ արժանիքների թվում է ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի անօրինական արտահանձնումն Ադրբեջանի իշխանություններին: