2021-08-12 09:16
Լրատվական գործակալություններ
Շոյգուն Կարապետյանին դաշույն է նվիրել
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին նրան դաշույն է նվիրել: Այս մասին News.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:
«ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն նվիրելով, ասել է.
«Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»»,- ասված է հաղորդագրությունում: