2021-08-12 19:17
Լրատվական գործակալություններ
Հայ զինծառայողները տանկային վարժանքներ են անցկացրել
2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Տեսական և գործնական աշխատանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտություններն ու առաջադրված խնդիրների կատարման կարողությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վարժանքներն անցկացվել են օգոստոսի 10-ից 11-ը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։