Թուրքիայում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 27-ի

Թուրքիայի սևծովյան ափի Կաստամոնու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից զոհվածների թիվն ավելացել Է՝ հասնելով 27-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությունը (AFAD): Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 12-ին հայտնել Էր 17 զոհվածների մասին:

«Սելավներից և հեղեղումներից Կաստամոնուում զոհվել Է 25 մարդ, երկուսը զոհվել Է Սինոպում, մեկն անհետ կորել Է Բարթինում»,-հաղորդել Է գերատեսչությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ տարերային աղետի շրջանում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել Է ավելի քան 600 մարդ: Շուրջ 300 բնակավայրեր մնացել են առանց Էլեկտրականության:

Կամուրջների քանդվելու և ճանապարհային պաստառների վնասվելու պատճառով արգելափակվել Է երթևեկությունը տարերային աղետի շրջանի մի շարք ավտոճանապարհներին, այդ թվում՝ Բարթին-Ղարաբյուք ճանապարհին: Կաստամոնուի նահանգի Բոզքուրթ քաղաքում հեղեղումների պատճառով կործանվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլվածքների վրա աշխատում են փրկարարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: