2021-08-13 17:15
Լրատվական գործակալություններ
Երևանում մարմնամարզության մարզադպրոցի կառուցումը հետաձգվել է
Երևանի քաղաքապետարանը հայտնում է մարմնամարզության մարզադպրոցի կառուցման ծրագրի հետաձգման մասին:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից մասնավորապես տեղեկացրին. «Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները պատրաստել են մարմնամարզության մարզադպրոցի շենքի տեխնիակական պայմանները, սակայն նկատի ունենալով համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես, ֆինանսական խնդիրները, մարզադպրոցի կառուցման ծրագիրը հետաձգվել է:
Միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ մարզադպրոց կառուցելու նպատակով ներկայումս քաղաքապետարանը համագործակցում է ռուսաստանցի գործընկերների հետ՝ ձեռք բերելու նմանատիպ մարզադպրոցի շինության նախագիծ, որը կտեղայնացվի Երևանում»: