Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարին

Ժիրայր Պողոսյանն ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ ՀՀ նախագահը համապատասխան հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի`Ժիրայր Պողոսյանին ազատել 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում, տեղեկացնում է Sputnik Armenia։