2021-08-13 19:44
Լրատվական գործակալություններ
Արշակ Կարապետյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկանում ենք պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
Կարապետյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ` քննարկելով գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։
«Կարապետյանը նշել է, որ արվելու է ամեն ինչ՝ աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու համար, բնականաբար՝ հաշվի առնելով ծնողների և հարազատների ցանկություններն ու նկատառումները»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։