2021-08-16 17:44
Լրատվական գործակալություններ
ԱԳՆ․ Որևէ տեղեկություն չկա Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ
Տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ Այս մասին լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։
Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։
Ճշգրտող աշխատանքները շարունակվում են»,– ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը, տեղեկացնում է News.am-ը։