2021-08-17 18:00
Լրատվական գործակալություններ
0
ՀՀ–ում դիմակների վերահսկողությունը խստացվում է
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված` վերահսկողությունը խստացվում է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և դիմակներ դնել փակ տարածքներում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Հիշեցնենք, որ փակ տարածությունում դիմակ չդնելու համար 10 000 դրամ տուգանք է սահմանվում։