ՆԱՏՕ. Քաբուլի զավթման պահից ավելի քան 18 000 մարդ է տարհանվել

Թալիբների կողմից զավթման պահից ի վեր Քաբուլից ավելի քան 18 000 մարդ է տարհանվել: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը՝ խոստանալով կրկնապատկել տարհանման ջանքերը, քանի որ Արևմուտքի գործողությունների քննադատությունը ուժեղանում է:

Հազարավոր մարդիկ փախչում են երկրից՝ շարունակելով հավաքվել օդանավակայանում, հաղորդում է Reuters-ը:

«Թալիբան»-ը միասնության կոչ է արել ուրբաթօրյա աղոթքից առաջ՝ իմամներին կոչ անելով մարդկանց համոզել չլքել Աֆղանստանը օդանավակայանում տիրող քաոսի ֆոնին, տեղեկացնում է News.am: