2021-08-20 18:58
Լրատվական գործակալություններ
Վարանդայի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։