2021-08-23 16:38
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԳՇ-ը հերքել է Սև լիճի շրջանում իրավիճակի սրման մասին տեղեկությունները
Հայաստանի Գլխավոր շտաբը հերքել է Սև լիճի շրջանում իրավիճակի սրման մասին տեղեկությունները:
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- News.am-ին ասաց Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի տեղեկատվության վարչության պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը:
Ավելի վաղ մի շարք Telegram-ալիքներ հաղորդագրություն էին տարածել Սև լճի շրջանում իրավիճակի կտրուկ սրման մասին: Հիշեցնենք, որ սա այն ուղղություններից է, որով այս տարվա մայիսի կեսերից Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: