2021-08-25 15:41
Լրատվական գործակալություններ
Փաշինյանն ԱԺ նիստին ներկա էր ու նստած հետևում էր ծեծկռտուքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում իշխող և ընդդիմադիր խմբակցությունների միջև տեղի ունեցած ծեծռտուքին, տեղեկացնում է News.am-ը։
Մամուլում տարածված տեսանյութերից երևում է, որ Փաշինյանը նստած նայում է, թե ինչպես են իրար քաշքշում պատգամավորները։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պատգամավորների միջև երկրորդ միջադեպն է տեղի ունեցել։ Առաջին միջադեպը տեղի է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ, մյուսը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի։ Ընդ որում, իշխանական պատգամավորները նաև նիստերի դահլիճում հարվածներ են հասցրել Վահե Հակոբյանին։