Սերժ Սարգսյանը դատարան կդիմի՝ ընդդեմ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարան կդիմի՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը, տեղեկացնում է YerevanToday։

«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում»։