2021-08-27 08:21
Լրատվական գործակալություններ
Քաբուլում երրորդ պայթյունն է որոտացել
Քաբուլի օդանավակայանի մոտակայքում երրորդ պայթյունն է որոտացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը:
Զոհերի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվել:
Ավելի վաղ այդ տարածքում երկու պայթյուն է որոտացել, որոնցից մեկը՝ Baron հյուրանոցի մոտակայքում, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, հավաքվում էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիներ: Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, այնուհետև ականապատ ավտոմեքենա է պայթել: Պայթյունի պահին օդանավակայանում ռուսներ չեն եղել, հայտնել են ԱԳՆ-ից:
Զոհվել են մոտ 60 աֆղանստանցիներ և 10 ամերիկացի զինվորականներ: Տուժել է մոտ 150 մարդ, տեղեկացնում է News.am-ը: