Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը

97 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: Այս մասին News.am-ը տեղեկանում է Կոմպոզիտորների միության տարածած հայտարարությունից:

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության մասին կտեղեկացվի ավելի ուշ»,- ասված է հաղորդագրությունում: