Արարատ Միրզոյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 31-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով է մեկնում Ռուսաստանի Դաշնություն։

Նախատեսվում է, որ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ – ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը:

Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական ր տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Նշենք, որ սա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է այդ պաշտոնում նշանակվելուց հետո։

ՌԴ ԱԳՆ–ն ակնկալում է, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը, տեղեկացնում է Sputnik Armenia: