ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն Աֆղանստանի հարցով բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը բանաձև է ընդունել Աֆղանստանի հարցով, որը պարունակում է կոչ՝ «Թալիբան» շարժմանն ուղղված աֆղանցիների և օտարերկրյա քաղաքացիների անվտանգ դուրս բերումն ապահովելու համար: Փաստաթղթի օգտին քվեարկել է 13 անդամ, Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ են մնացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բանաձևը նաև նախատեսում է հումանիտար օգնություն ցուցաբերելու ուղղությամբ ջանքերի ակտիվացում:
Բանաձևի հեղինակները նշում են կարևորությունը, որ ցանկացողները պետք է հեռանան Աֆղանստանից տարբեր անցակետերով, այդ թվում՝ Քաբուլի օդանավակայանով:
Բացի այդ, աֆղանական տարածքը չպետք է օգտագործվի ուրիշ երկրներում սպառնալիքների կամ հարձակումների, ինչպես նաև ահաբեկիչներին թաքցնելու, ահաբեկչություններ նախապատրաստելու կամ ֆինանսավորելու համար» ասվում է բանաձևում, տեղեկացնում է News.am-ը: