2021-09-02 10:33
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյան. Պետք է անենք հնարավորը՝ Արցախը պաշտպանելու համար
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Սիրելի արցախցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։
Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար», - ասված է ուղերձում։