ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԸ` ԳՈՏԻՆԵՐԻ ՎՐԱ. ԻՐԱՆՈՒՄ ԵԶԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԲԱՑՎԻ

Հայկական գոտիների բացառիկ հավաքածուն կհայտնվի հնագույն հայկական կառույցի՝ Իրանի Սուրբ Թադեոս եկեղեցու ցուցասրահում: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ավանդույթներ և արդիականություն» կրթամշակութային հասարակական կազմակերպության վարչության անդամ Օվսաննա Մարգարյանը։

Խոսքը հայ վարպետների պատրաստած 12 գոտիների մասին է։ Դրանց հիմքում կաշի է, զարդը պատրաստված է արծաթից` տաճարի զարդանախշերի կրկնօրինակներից։

«Հիմա երեք գոտիները պատրաստ են, առաջիկայում կլինեն նաև մյուսները։ Ընդհանուր առմամբ նախատեսում ենք ստեղծել 12 գոտի՝ տարբեր զարդանախշերով (ըստ Քրիստոսի առաքյալների թվի)», - պարզաբանեց Մարգարյանը։

Նրա խոսքով՝ գաղափարն առաջացել է դեռ անցյալ տարի, երբ Հայաստանն ու Իրանը համատեղ հայտ էին ներկայացրել տաճար ուխտագնացության համար: Արդյունքում արդեն 2020 թվականի դեկտեմբերին ուխտագնացությունը հայկական Սուրբ Թադեոսի վանք ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

 ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԸ` ԳՈՏԻՆԵՐԻ ՎՐԱ. ԻՐԱՆՈՒՄ ԵԶԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԲԱՑՎԻ 6Դրանից ոգևորված` Մարգարյանն իր թիմի հետ որոշեց գոտիներ ստեղծել։ Սակայն վարպետի ընտրությունը դժվար էր. վարպետները, այն էլ՝ կոմպետենտ, Հայաստանում շատ են, սակայն Մարգարյանը պարզաբանեց, որ նրանց պետք էր մի մարդ, որը կտարվեր գաղափարով։ Արդյունքում ընտրվեց արհեստագործ վարպետ Լևոն Կուչադյանը։

Մարգարյանը չբացառեց, որ նախագծի իրականացումից հետո հնարավոր է` որոշում կայացվի այդ գոտիների պատճեններով զանգվածային արտադրություն սկսել։

Կուչադյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ուրախությամբ է միացել աշխատանքներին։ Նա երեք ամսվա ընթացքում կարողացել է ստեղծել այդ գոտիները։ Զարդանախշերը պատահական են ընտրվել, սակայն դրանցից յուրաքանչյուրը հատուկ նշանակություն ունի։

«Ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքին, որ վանքը կառուցվել է Իրանում, հետևաբար, դրա ստեղծման ժամանակ կարող էին տեղական մշակույթի տարրեր մտցվել։ Նման օրինակներից մեկն ուղտերով գոտին է։ Այս կենդանիները հեզություն են խորհրդանշում։ Նրանց կողքի կանաչ բույսերը արահետի իմիտացիա են, որ նրանց ճանապարհն ավելի հեշտ ու անվտանգ լինի», - ասաց Կուչադյանը։

Մեկ այլ գոտու վրա պատկերված է առասպելական կենդանին՝ արալեզը` Արա գեղեցիկի մասին հայկական լեգենդից։ Այդ ժամանակ համարվում էր, որ արալեզները մարտի դաշտում ընկած զինվորներին բուժելու հնարավորություն ունեն։

Երրորդ գոտին նույնպես ցուցադրում է հայ դիցաբանության էջերից մեկը։ Մասնավորապես՝ դրա վրա հեղինակը պատկերել է առյուծին, որն արմավենու ծաղիկներ է ուտում։ Կուչադյանի խոսքով՝ այն ժամանակ համարվում էր, որ այդ ծաղիկը կախարդական հատկություն ունի և ուժ ու հզորություն է տալիս նրան, ով ճաշակել է այն:

 ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԸ` ԳՈՏԻՆԵՐԻ ՎՐԱ. ԻՐԱՆՈՒՄ ԵԶԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԲԱՑՎԻ 5Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային կարևորել է այդ նախագիծը։

«Հայաստանն ու Իրանը յուրահատուկ օրինակ են՝ ինչպես կարող են տարբեր կրոնի երկու հարևան երկրները խաղաղ ապրել։ Դա կարևոր է հատկապես մեր ժամանակներում, երբ կրոնական դիմակայության ֆոնին շատ բան է կատարվում», - ասել է նա։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ սա լավագույն ապացույցն է այն բանի, որ խաղաղ համագործակցությունն ու երկխոսությունը հնարավոր են նույնիսկ տարբեր կրոնների ներկայացուցիչների մոտ։ Թաբաթաբային նշեց, որ Հայաստանի և Իրանի բարեկամությունը և մշակութային կապերը դարերի պատմություն ունեն, ինչն էլ ավելի մեծ հնարավորություն է ստեղծում օպտիմալացման ու երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար:

Նա ընդգծեց, որ Իրանն ու Հայաստանը նման հստակ քայլերով պետք է ևս մեկ անգամ ցույց տան, որ գոյություն ունի խաղաղ երկխոսություն ու չի կարող լինել որևէ հակասություն, եթե դու մշակույթի ու քաղաքակրթության կրող ես:

Ս. Թադեոսի տաճարը համարվում է ամենահին քրիստոնեական սրբավայրերից մեկը։ Ըստ ավանդության՝ հենց այստեղ է թաղված Թադեոս առաքյալը՝ Հայաստանում և Պարսկաստանում քրիստոնեության գլխավոր քարոզիչներից մեկը։ Տաճարը գտնվում է լեռնային տեղանքում՝ Մակու քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Դրա շուրջ կառուցվել են պատնեշներ, իսկ անկյուններում՝ կլոր աշտարակներ։ Գլխավոր վանքը կառուցվել է 1329 թվականին երկրաշարժի հետևանքով ավերված նախկին վանքի տեղում։ Հուշարձանի որոշ հատվածներ զարդարված են քանդակազարդ զարդաքանդակով։ Ամեն տարի հուլիսի 1-ին այստեղ տեղի է ունենում հանդիսավոր պատարագ, որին բազմաթիվ հայ ուխտավորներ են մասնակցում: Մի քանի տարի առաջ տաճարը վերականգնվեց հայկական համայնքի և Իրանի կառավարության միջոցներով։

2008 թվականին տաճարը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պաշտոնական ցուցակում, «Իրանի հայկական վանական համալիրներ» (Armenian Monastic Ensembles of Iran) անվան տակ:

Sputnik Արմենիա

Галерея (4 фото)