Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ Է ՀԱՍՑՎՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն աստիճանաբար ինքնասպանության են տանում, քանի որ այն ոչ ոքի չի հետաքրքրում: Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը:

 


Ընդ որում, ըստ ընդդիմադիրի, Հայաստանի դերը Հարավային Կովկասում՝ թե՛ անվտանգության, թե՛ կապի, թե՛ էներգետիկ նախագծերի, թե՛ շատ այլ բաների մասով նվազագույնի է հասցվում, այնուհետև՝ զրոյի:

«Անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո այդ դերը Հայաստանից խլեցին, և այժմ այն անվտանգություն նախագծող երկիր չէ: Այժմ Հայաստանը ոչ մի դեր չի խաղում տարածաշրջանային քաղաքական գործընթացներում: Դրա քաղաքացիներն այլևս անվտանգ չեն, դրա տնտեսությունը զրկված է անվտանգությունից, ինչպես նաև՝ սոցիալական, մշակութային և հոգևոր ոլորտները»,- պարզաբանեց նախկին պատգամավորը:

Երևանը պետք է Մոսկվայի հետ քննարկի խաղաղապահների գտնվելու իրավական մեխանիզմները

Հայաստանին, որպես ինքնիշխան պետություն, ցանկանում են չեզոքացնել: Դա չպետք է թույլ տալ,- ասաց Արտակ Զաքարյանը:

Դրա դեմ, ըստ ՀՀԿ-ականի, պետք է պայքարել: «Հայաստանը պետք է վերականգնի իր նշանակությունն ու դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,- ասաց ընդդիմադիրը՝ հիշեցնելով Ադրբեջանի ներկայացուցչի վերջին հայտարարությունը լրացուցիչ իրավական և քաղաքական մեխանիզմների քննարկման հետ կապված, որոնքպայմանավորում են ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղի տարածքում:

Այդ քննարկումները, ըստ քաղաքական գործչի, Բաքուն և Մոսկվան անցկացնում են առանց հայկական կողմի մասնակցության, ինչպես նաև՝ առանց հաշվի առնելու պաշտոնական Երևանի դիրքորոշումը: Ընդ որում, Հայաստանի իշխանությունները որևէ այլընտրանք չեն առաջարկում:

«Մենք պետք է նույն գործընթացը վարենք Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների ներկայությունը չավարտվի տվյալ տարածքում նրանց գտնվելու ժամկետի ավարտով»,- նշեց Արտակ Զաքարյանը:

Օգոստոսի 25-ի կռիվները ԱԺ-ում գործող իշխանության ուժի ցուցադրումն էին

ՀՀ ԱԺ-ում կռիվները ներկայիս իշխանության կողմից ուժի ցուցադրումն էր քաղաքական դաշտում,- ասաց Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 25-ին տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը ընդդիմադիր պատգամավորների և իշխող քաղաքական մեծամասնության միջև՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության:

Նրա խոսքով՝ այդ ցուցադրումը հանրությանը հասցեագրված չէր, ինչպես սկզբում կարող էին մտածել շատերը: «Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լիարժեք վստահություն չի ցուցաբերում նույնիսկ իր քաղաքական թիմի նկատմամբ: Այսպիսով, նա փորձում է ներգրավել դրան հետագա գործընթացներում՝ որոշ անդամների ներքաշելով այդ կամ այն քրեական և անցանկալի գործընթացներում»,- պարզաբանեց Զաքարյանը՝ նշելով, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Փաշինյանի թիմում տարաձայնություններ էին առաջացել, ինչը անորոշության հանգեցրեց նրա կողմնակիցների շարքերում:

Ընդդիմադիրը շեշտեց, որ Փաշինյանի դիրքորոշումը ծայրահեղ աննախանձելի է, և որ այն էլ ավելի կխորանա, հատկապես՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկից հետո:

Նա նաև ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Փաշինյանի թիմում սկսել են հակադարձ խմբեր և թիմեր ձևավորվել, գործընթացներ են տեղի ունենում, որոնք ազդում են նաև արտաքին գործոնների վրա:

«Արտաքին ուժային կենտրոններն աշխատում են նաև Փաշինյանի թիմի հետ՝ փորձելով ձևավորել իրենց թիմերը, որոնք հետագայում կամ կկարողանան առաջադրել իրենց ցանկալի թեկնածուներին այս ուժային կենտրոնների համար կամ կկարողանան ազդել որոշակի քաղաքական գործընթացների վրա»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Մանրամասները տեսանյուքում։

News.am-ի նյութերով