2021-09-07 17:50
Լրատվական գործակալություններ
Վարանդայի շրջանում ևս 2 աճյուն է հայտնաբերվել
Ադրբեջանի բռնազավթած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում 10 ամիսների ընթացքում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել են 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։