2021-09-07 20:01
Լրատվական գործակալություններ
Մուրադովը Բաքվից 2 գերի է բերում
Բաքվից 2 հայ ռազմագերիներ են վերադառնում Երևան։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ խոսքը 2 գերիների մասին է։
Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Ըստ տեղեկությունների՝ գերիների տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, շուտով վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։
Գերիների անունները դեռ հայտնի չեն։
Հավելենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել էր ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, որն իր առաքելությունն ավարտում է Արցախում։ Նախարարի հետ հանդիպումից հետո գեներալ-լեյտենանտը մեկնել էր Բաքու։