Միշելն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խնդրի կարգավորմանը: Միշելը Twitter-ի իր էջում գրառում է արել` անդրառնալով Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկված թեմաներին։

«Տեսակետներ փոխանակեցինք հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման հեռանկարների վերաբերյալ. անհրաժեշտ է վստահության ամրապնդում և երկխոսություն»,-գրել է Միշելը:

Նա հայտնել է, քննարկել են նաև Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցը։