587 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 246 997

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 587-ով և դարձել 246 997: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 040 մարդ (+42), կատարվել է 1 594 150 թեստավորում (+5 670), առողջացել են վարակվածներից 230 820-ը (+529): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 968 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 1 169, տեղեկացնում է Sputnik Արմենիա։