ՀԱՊԿ երկրները կստորագրեն կոլեկտիվ ուժերը ժամանակակից զենքով զինելու ծրագիր

ՀԱՊԿ երկրների ղեկավարները սեպտեմբերի 16-ին Դուշանբեում կայանալիք հանդիպմանը կհաստատեն կոլեկտիվ ուժերը ժամանակակից զենքով և սարքավորումներով զինելու ծրագիրը, ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:

Նա նշել է, որ ծրագիրը նախատեսում է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերին զինել ժամանակակից զենքով, ռազմական հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով:

ՀԱՊԿ երկրներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը, տեղեկացնում է Aysor.am-ը։