2021-09-09 16:19
Լրատվական գործակալություններ
Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1660 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Հաղորդագրությունում նշվում է, որ որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։