Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել

Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ներկայացուցչության կազմում ընդգրկվել են 4 թուրք գեներալներ։ Խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։

Թուրքական հրամանատարությունը ներկայացնելու են նաև գեներալ Աբդուլա Գաթիրչին, գեներալ Էնդի Գյուները, որը գլխավորելու է հրամանատարության շտաբը և թուրք ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը:

Նշենք, որ Բախտիյար Էրսայի անունը հայտնվել էր ռուսական «Վզգլյադ» պարբերականի հետաքննական նյութերում։ Թերթը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ իր աղբյուրները, գրել էր, որ 2020 թվականի աշնանը Էրսայի գլխավորած թուրք զինվորականների խումբն անմիջականորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: