«BUSUU» ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ՝ ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վիվա-ՄՏՍ-ը առաջարկում է «BUSUU» հավելվածի պրեմիում բաժանորդագրություն՝ հատուկ իր բաժանորդների համար: «BUSUU»-ն լեզուների ուսուցման ամենամեծ համայնքներից է, որը մինչև 12 լեզուների դասընթացների մասնակցության հնարավորություն է ընձեռում բջջային և վեբ հարթակներում:

Ծառայությունն առաջարկում է.

           3 օր՝ փորձնական օգտագործման համար

           բաժանորդագրության ժամկետի ընտրություն՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր)

           12 լեզուների դասընթացներ՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, չինարեն, ռուսերեն, ճապոներեն, արաբերեն, թուրքերեն և լեհերեն,

           «Պրեմիում» բաժանորդագրություն՝ հավելվածի բոլոր հնարավորություններից օգտվելու համար,

           Հնարավորություն հետադարձ կապ ստանալ լեզվի կրող օգտատերերից,

           «Պրեմիում» բաժանորդագրության հատուկ գին՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար:

Ինչպե՞ս բաժանորդագրվել

Ծառայությանը բաժանորդագրվել կարելի է.

           http://busuu.mts.am պորտալի միջոցով՝ սեղմելով «Բաժանորդագրվել» կոճակը,

           2878 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն. 1 օրով բաժանորդագրվելու համար՝ «Start1», 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ «Start7», 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ «Start30». և հետևելով պատասխան նամակով ստացված հղմանը:

Ինչպե՞ս օգտվել ծառայությունից

Ծառայությունը հասանելի է ինչպես վեբ հարթակում՝ http://busuu.mts.am, այնպես էլ՝ հավելվածի միջոցով, որը հասանելի է թե՛ Android և թե՛ iOS օպերացիոն համակարգերով գործող բջջային սարքերի համար:

Ծառայության գինը

1 օրով բաժանորդագրվելու դեպքում՝ 75 Դ

1 շաբաթով բաժանորդագրվելու դեպքում ՝ 500 Դ

1 ամսով/30 օրով բաժանորդագրվելու դեպքում ՝ 1950 Դ

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.