Սամվել Կարապետյանը շուրջ 780 մլն դոլարի ներդրումներ խոստացավ
Այսօր այստեղ են հավաքվել Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների կայացած ներկայացուցիչներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանում անցկացվող «Armenian Business Forum»-ում իր ելույթի ժամանակ նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեզ համար հատկապես հաճելի է, որ ֆորումի գործընկեր երկիրը Ռուսաստանն է: Ձեզ համար միայն լավ նորություններ ունեմ: Մենք այսօր չենք հայտարարելու նոր հիմնադրամների ստեղծման մասին և կոչ չենք անելու ձեզ միջոցներ փոխանցել այդ հիմնադրամներին: Մենք կոչ ենք անելու արդյունավետ ներդրումներ անելու Հայաստանի տնտեսության մեջ: Չնայած վերջին տարիների դժվարություններին, Հայաստանը շարունակում է բիզնեսի համար բարենպաստ երկիր լինել հատկապես Ռուսաստանի գործարարների համար: ՀՀ տնտեսությունը բաց է սերտ համագործակցության համարշնորհիվ մեր ժողովուրդների միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների: Հենց այդ նպատակով էլ Հայ գործարարների ասացիացիան կազմակերպել է այս ֆորումը, որի նպատակներն են Հայաստանի տնտեսության զարգացում ներդրումների միջոցով, տարբեր երկրների, առաջին հրթին Ռուսաստանի գործարարների միջևավելի սերտ տնտեսական համագործակցության հաստատում, նոր մակարդակի երկխոսության ձևավորում և ամբողջ աշխարհով հայ գործարար համայնքի միավորում, երիտասարդ գործարարության խթանում և աջակցություն:
ՀՀ-ում ռեալ ներդրումներ ներգրավելու համար կարևոր է բազմակողմանի աշխատել ներդրումային կլիմայի բարելավման ուղղությամբ: Պետությունն իր հերթին բիզնեսի համար պետք է այնպիսի պյմաններ ստեղծի, որոնց առկայության դեպքում այն առավել հարմար ու արդյունավետ գործի:
Քանի որ ՀՀ-ում շուկան սահմանափակ է, անհրաժեշտ է այն ինտեգրել ավելի մեծ միջազգային շուկաների, որոնցից ամենակարևորը ռուսականն է:
Այդ կապակցությամբ կուզենայի հատուկ ընդգծել ռուսաց լեզվի դերը որպես ինտեգրման կարևոր գործոն մեր երկրների միջև: ՌԴ-ն ու ՀՀ-ն կապված են մշակութային, հոգևոր, պատմական ու տնտեսական երկարամյա սերտ կապերով:
Հայկական շուկան ռուսական բիզնեսի համար ավելի գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է կազմակերպել ռուսաց լեզվի պետական մակարդակով ուսուցումը: Նախևառաջ խոսքը դպրոցներում և այլ կրթական հաստատություններում ռուսերենի պարտադիր ուսուցման մասին է:
Հայերն իսկական ներուժ ունեցող ժողովուրդ են և մեր խնդիրն է համախմբել մեր ռեսուրսները մեր երկրի կայուն ապագայի համար:
Դրա համար ուզում եմ ներկայացնել «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա 5 տարիների ներդրումային ծրագիրը: Առաջինը էներգետիկայի լորտն է: Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման, այդ թվում նոր հզորությունների ստեղծման, էլցանցերի արդիականացման համար նախատեսում ենք ներդնել մինչև 600 մլն դոլար:
ԵՐկրորդ կարևոր ուղղությունն արտադրությունն է. այս նպատակի համար հատկացվելու է 50 մլն դոլար:
Երրորդ կարևոր ուղղությունը տուրիզմի ոլորտն է, որի համար ևս կհատկացնենք մոտ 50 մլն դոլար:
Հաջորդը երիտասարդական գործարարության խթանումն է, որին ուղղված ծրագրերին կտրամադրենք մոտ 30 մլն դոլար:
Եվ 5-րդը, կարևոր եմ հմարում շարունակել Արցախի զարգացման ծրագրերը: Մեր խնդիրնէ ապահովել կայուն և անվտանգ ապագա Արցախի համար: Այդ ծրագրերի համար կհատկացնենք մոտ 50 մլն դոլար»: