Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՈՒՆԵՆՔ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԵՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ԱՆԱՐԳՎԱԾ ԱՐՅՈՒՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԻԴԵԱԼՆԵՐ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել 2021 թվականի Անկախության օրվա կապակցությամբ։

«Ոչ մի կերպ չի շնորհավորվում…

Պետություն չունենք։ Անկախություն չունենք։ Պատիվ չունենք։ Արցախ չունենք։ 5 000 հոգի չունենք։ Գերիներին չունենք։ Դիակները չունենք։

Ունենք միայն կորսված արժանապատվության ֆանտոմային ցավեր։

Ունենք Արցախյան երեք պատերազմների զոհերի անարգված արյուն և ոչնչացված իդեալներ։

Անկախությունը Նոր տարի չէ, որ քեզանից անկախ գալիս է՝ նշես-չնշես։

Անկախությունը օրացույցով չէ, որ եթե կարմիր է, ապա կա։

Այսօր անկախության տոնը չէ, այսօր նրա մեռելոցն է», - գրել է նա։

Aysor.am