2021-09-22 08:59
Լրատվական գործակալություններ
0
Անտոնիո Գուտերիշ․ աշխարհն այսօր, առավել քան երբևէ սպառնալիքի տակ է գտնվում
Մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում երբեք նման վտանգի չի ենթարկվել, ինչպես հիմա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
«Ես այստեղ եմ ահազանգելու, որ աշխարհը պետք է արթնանա: Մենք անդունդի եզրին ենք և գնում ենք սխալ ուղղությամբ: Մեր աշխարհը երբեք նման սպառնալիքի տակ չի գտնվել»,-ասել է նա։
Նա նշել է, որ կորոնավիրուսը մեծացրել է անհավասարությունը, հարված է հասցրել մոլորակին, խորացրել կլիմայական ճգնաժամը, իրավիճակը Աֆղանստանում, Եթովպիայում և Եմենում, ինչպես նաև կաթվածահար արել հասարակությանն ու մարդկանց միմյանց դեմ հանել։
Նրա խոսքով՝ այսօր անհրաժեշտ է միասնական լինել, տեղեկացնում է News.am-ը։