Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Իզմիրլյան բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել։ Այս մասին Facebook-ում տեղեկացնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Հարգելի հայրենակիցներ, Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել 2021 թ-ի սեպտեմբերի 25-ին` ժամը 12:30-ին», - գրել է Ալեքսանյանը։

Նշենք, որ Չարչյանը շարունակում է բուժում ստանալ Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում: Նրա մոտ օգոստոսի 24–֊ին արձանագրվել է սրտամկանի սուր ինֆարկտ։ Դրանից բացի, Չարչյանը տառապում է շաքարային դիաբետով։

Չարչյանի խափանման միջոցը փոխելու հարցով նրա պաշտպանական կողմը երկու անգամ դիմել է դատարան, սակայն ապարդյուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։