2021-09-24 18:28
Լրատվական գործակալություններ
0
Շուշիից հայկական կողմին է փոխանցվել մեկ աճյուն
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Աճյունի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշվում է, որ այսօր` սեպտեմբերի 24–ին, որոնումներ չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։