Մահացել է Լևոն Աթոյանցը

Կյանքի 91-րդ տարում այսօր մահացել է հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին նրա ընտանիքի անդամները։

Լևոն Աթոյանցը ծնվել է 1930թ.–ին, Թբիլիսիում։ Աթոյանցն իր աշխատանքը «Հայֆիլմ» կինոստուդիայում սկսել է 1955թ–ից` որպես կինոօպերատոր: Նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի ավտոմեքենան»։

Աթոյանցն աշխատել է հայ կինոյի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Առնոլդ Աղաբաբովը, Դմիտրի Կեսայանցը և ուրիշներ։

Լևոն Աթոյանցին 2020թ.-ին 90-ամյակի կապակցությամբ այդ ժամանակվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարգևատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով։ Նա նաև պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով: