Արցախյան պատերազմի առաջին տարելիցին Բաքուն դիմել է Երևանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցին հանդես է եկել հայտարարությամբ` խոսելով «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության» մասին։

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության հիման վրա։ Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այդ հիմնարար սկզբունքները և պահպանել իր միջազգային պարտավորությունները՝ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու նպատակով», - ասված Է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա: