Եռաբլուր է այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին

Պատերազմի առաջին տարելիցին Եռաբլուր է այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին»,–ասել է դեսպանը։

Նա ծաղիկներ է խոնարհել զոհվածների շիրիմներին, ցավակցություն հայտնել զոհվածների ծնողներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։