2021-09-28 15:41
Լրատվական գործակալություններ
ԶՊՄԿ աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կոմբինատի մոտ՝ պահանջելով ազատ արձակել աշխատանքից ազատված ղեկավարությանը և հետ վերադարձնել 38 հոգու:
«Էստեղ հավաքված են այնպիսի մարդիկ, որ կոմբինատի աշխատանքը չկանգնի: Բայց եթե ղեակավարությունից չիջան, մեզ պատասխան չտվեցին, գործն էլ է կանգնելու: Նաև տեղեկություններ ունենք, որ մինչև տարեվերջ 300 հոգու կրճատելու են, էդ հարցերն էլ ենք տալու ղեկավարությանը:
Կառուցվածքային փոփոխություններ են արել, հաստիքներ են կրճատել արտադրական դեպարտամենտում: Մարդին չգիտեն՝ ում դիմեն: Մեր պահանջն էն է, որ եթե չեն կարողանում աշխատել, թող գնան, հին ղեկավարը թող հետ գա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, տեղեկացնում է News.am-ը: