2021-09-30 11:37
Լրատվական գործակալություններ
Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր
Երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։ Այս մասին հայտնում է դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
«Մեր ընկեր Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը, ժամը՝ 18:00-ից Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի)»,- գրել է նա։