1 152 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 263 783

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 152-ով և դարձել 263 783: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 13 876 մարդ (+364), կատարվել է 1 733 726 թեստավորում (+9 656), առողջացել են վարակվածներից 243 341-ը (+772): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 354 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 1 212, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։