2021-10-02 14:35
Լրատվական գործակալություններ
Ալիև․ Պատրաստ եմ բանակցել Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա այդ մասին ասել է իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում:
«Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի: Ես բաց եմ քննարկումների համար և կարծում եմ, որ սա կարող է լինել լավ ցուցանիշ, որ պատերազմն ավարտված է, այս էջը շրջվել է: Սա շատ կարևոր է»,– նշել է Ալիևը:
Նա հիշեցրել է, որ այս տարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մեկ հանդիպում տեղի է ունեցել, որն անցկացվել է եռակողմ ձևաչափով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: