2021-10-04 09:42
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին
Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն համատեղ զորավարժություններ Հայաստանի հետ սահմանին՝ Նախիջևանում, հոկտեմբերի 5-8-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով աղբյուրին:
«Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվի «Անխախտելի եղբայրություն-2021» զորավարժությունների հերթական փուլը: Դրանց նպատակն է զարգացնել համագործակցությունն ու փոխազդեցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ Ադրբեջանին ՊՆ-ն դեռևս չի ներկայացել տվյալ զորավարժությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությամբ, տեղեկացնում է News.am-ը: